Պաշտոնյաները երթևեկել են անպիտան մեքենաներո՞վ
Պետական գերատեսչություններում շարունակվում է ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը: Օպտիմալացման մասին հայտարարությունը եղել է մոտ մեկ ամիս առաջ: Հայտարարվել է, որ կրճատումներն իրականացվելու են փուլային տարբերակով, որից հետո կրճատվել է շուրջ 800 մեքենա: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, հանրությունը կրկին դժգոհ մնաց:
Սկզբում կարծիքներ էին հնչում, թե մեքենաների վարորդներն օպտիմալացումից հետո կմնան առանց աշխատանքի, հիմա էլ ասում են, թե՝ կրաճատվել են այն մեքենաները, որոնք եղել են հին արտադրության և որևէ պաշտոնյայի չեն սպասակել: Շահարկման առիթ դրաձավ նաև որոշ գերատեսչություններում առկա բեռնատարների և տրակտորների կրճատումը:
Ենթադրենք, կրճատված մեքենաներն անպիտան են եղել, այդ դեպքում ինչպե՞ս են դրանք սպասարկել պաշտոնյաներին և ինչո՞ւ է պետբյուջեից ամեն տարի գումար հատկացվել դրանց սպասարկման համար: Այս դիլեման ինձ համար անհասկանալի է: