Քաղաքականության մեջ սպասելիքները ոչ միշտ են արդարանում, հատկապես, եթե դրանք հիմնաված են ոչ ամուր հիմքերի վրա: Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամները ամեն հարմար առիթով հայտարարում էին ամուր ու ազդեցիկ կառույց ձևավորելու մասին, որը մասնակցելու է ընտրություններին միայն այն դեպքում, եթե համոզված լինեն, որ հաղթելու են: Հրազդանի հայտնի սցենարը չխանգարեց ավելի մեծ ոգևորությամբ խոսել Վանաձորի ու Գյումրու ընտրություններին հաղթելու մասին:
Եվ ահա, այս ամենի ֆոնին մամուլից տեղեկանում ենք, որ Քաղաքացիական պայմանագրի Վանաձորի կառույցի խորհուրդը դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը: Սա որքանով կօգնի կամ կխանգարի մոտակա ընտրությունների ժամանակ կիմանանք մի փոքր ուշ:
Փաստը մնում է փաստ, որ ՔՊ-ն դեռ չձևավորված փլուզվում է, իսկ ինստիտուցիոնալ ընդդիմության մասին հիպոթեզերը մնում են օդում կախված: Մի վանաձորյան գասենյակ էր դա էլ չկարողացան պահել, հետաքրքիր է ինչների վրա են համզված որ 2017-ին հաղթանակ են տանելու: Այս պատմության ամենախայտառակ մասը, սակայն այն է, որ ՔՊ-ի Վանաձորի կառույցը միանում է Ալյանս կուսակցությանը: Գրական հայերենով ասած Ուրիխանյանը Նիկոլի վրից մարդ է տանում: