Որքան մոտենում է 2017 թվականը, Հայաստանի քաղաքական դաշտն էլ ավելի է ակտիվանում: Այս երկու տարիների ընթացքում պայքարին միացել են նաև մի քանի նորաբաց կուսակցություններ, որոնք հանդես են գալիս տարբեր միջոցառումներով, համագումարներ են կազմակերպում, մի խոսքով ավելի ակտիվ են, քանի որ ճանաչելիության խնդիր են լուծում:
Համախմբում կուսակցության վերջին շրջանի ակտիվությունը, սակայն, արդեն նմանվում է մառազմի: Երեկ վերջիննսերիս համաժողովից հետո, լրատվական տիրույթում մերձ օսկանյանական կայքերը սկսեցին վերլուծություններ տարածել, որոնք բովանդակային իմաստով ոչնչի մասին էին:
Կայքերից մեկը գրել էր. «Օսկանյանի ու Թևանյանի հայտարարություններն առ այն, որ «Համախմբումը» ձգտելու է իշխանափոխության, վերջ դրեցին բոլոր այն սպեկուլյացիաներին: Հարցը փակված է՝ կուսակցությունը ձգտում է իշխանափոխության, և կուսակցության բոլոր քայլերն ուղղված են լինելու հենց այդ նպատակի իրագործմանը»։
Այսինքն, եթե, Համախմբումն ասել է, որ ուզում է որ ՀՀ-ում իշխանափոխություն լինի, դա նշանակում է, որ ՀՀ-ում իշխանափոխություն է եղել: Գոնե հաշվել եք, թե քանի կառույց է այս ընթացքում ձգտել դրան, իսկ վերջում ինչ է ստացվել: Համախմբում կուսակցությունում կարծում են, որ եթե ռիսկ են արել պահանջել իշխանափոխություն, ուրեմն արդեն հաղթանակ են տարել:
Այս պրիմիտիվ տրամաբանությունը ցույց է տալիս, թե իրականում ինչ ձգտումներ, ախորժակ և ամենակարևորը՝ ի՞նչ հեռանկար ունի այս կուսակցությունը: