Պաշտոնյան մի քանի օգնական/խորհրդական ունի՝ դժգոհում ենք, հաստիքները կրճատում են՝ էլի բողոքում ենք: Դժգոհում ենք, երբ երիտասարդներին աշխատանք չեն վստահում, բայց երբ հեռացնում են տարեց կադրերին, պարզվում է՝ էլի մեր սրտով չէ:
Իհարկե, մարդու տարիքը, վաստակը, աշխատանքային փորձն ու հմտությունները կարևոր են, բայց սերնդափոխությունն էլ պակաս կարևոր չէ: Այսօր աշխատանքից հեռացվել է Գյուղատնտեսության երեք փոխնախարար, ավելի ճիշտ՝ կրճատվել են հաստիքները:
Նրանք տարիներ ի վեր աշխատել են այս ոլորտում ու կարողացել են իրենց ներդրումն ունենալ: Հարցին պետք է ըմբռնումով մոտենալ, ինչպես դա անում է նախկին փոխնախարար Գրիշա Բաղիյանը, ով աշխատանքից հեռացված երեք փոխնախարարներից մեկն է: Կայքերից մեկի հետ զրույցում նա ասել է հետևյալը. «Մեր մոտ 5 փոխնախարար, 5 փոխնախարարի օգնական, վարորդ և այլն, ահագին ծախսեր են, որոնք կկրճատվեն, և համոզված եմ, որ բյուջեն դրանից կշահի»:
Բոլոր որոլտներում տարեց մասնագետները պետք է հեռանան ճիշտ ժամանակին՝ ճանապարհ բացելով երիտասարդ և բանիմաց մասնագետների համար: