Թուրքիան ակտիվորեն հակաքայլեր է ձեռնարկում Սիրիայի հյուսիսում քրդական ինքնապաշտպանության ոժերի (YPG) դեմ, որոնցից մեկն էլ Սիրիայի քրդերի շրջանում հակա-YPG-ական խմբավորումների ստեղծումն է: Թուրքական հատուկ ծառայությունները բավական ակտիվ լծված են այդ գործին: Հունիսի 11-ին Թուրքիայում նախատեսված է Սիրիայի ընդդիմադիր քրդական շրջանակների համագումար, որը նախաձեռնվել է «Անկախ Սիրիայի քրդական միության կողմից»: Անցած ամիս թուրքական կողմի ջանքերով ստեղծվել է ընդդմադիր քրդական «Սիրիայի հեղափոխական բրիգադ»(Ketaib Suvvar Kürdi) ստորաբաժանումը, որի առաջնահերթությունը Ասադի վարչակարգի և քրդական PYD-ի դեմ պայքարն է: Թուրքիան փորձում է սեփական վերահսկողության տակ գտնվող քրդական ստորաբաժանումների թիվն ու դերակատարությունը մեծացնել. նպատակը` նպատակը Սիրիայի հյուսիսում ազդեցիկ YPG-ի դեմ գործողություններն են: Չնայած Թուրքիայի` այս ուղղությամբ իրականացվող քայլերին` ակնհայտ է, որ Սիրիայի հյուսիսում քրդական PYD-ն իր պաշտպանական ուժերով բավական ազդեցիկ է և Թուրքիայի կողմից կառավարվող կամ ուղղորդվող քրդական խմբավորումները չեն կարող լուրջ հակակշիռ դառնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: