Այսօր իր զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Հարկ է նշել, որ Մովսեսյանը պաշտոնավարում էր 12 տարի: Այդ ընթացքում հայկական երկնքի հետ կատարվել է ինչ ասես՝ զարգացումից բացի:
ՖԲ իր էջում նա անդրադարձել է իր անսպասելի հրաժարականին` գրելով, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի ու վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում: «Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի և փորձի վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում: Թե ինչ ժամանակահատվածը մեկ կանգ կառնի, դա կախված է այդ պաշտոնյայի իմաստությունից»,-մասնավորապես նշել է նա:
Ընդհանրապես անդրադառնալով արդեն նախկին պաշտոնյայի գործունեությանը պետք է փաստել, որ Մովսեսյանի պատասխանատվության և ադեկվատության աստիճանի մասին է վկայում այն, որ նա անհեթեթություններ էր որակում իր մոտալուտ պաշտոնանկության մասին մամուլի տեղեկությունները: Նշենք նաև, որ մամուլում վերջինիս ունեցվածքի ու մութ գործարքների մասին լեգենդներ են շրջանառվում:
Հ.գ. Ամենայն հավանականությամբ Մովսեսյանն իր յուրացրած միլիոնավոր դոլարները կվայելի Սեյշելյան կղզիների մի տաքուկ անկյունում: