Elq.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ և մաղթելով հաջողություններ պատասխանատու պաշտոնում` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորմանն ու ամրապնդմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://elq.am/169217.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել