Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը վերջին հարցազրույցում նշել է, որ Թուրքիան Բունդեսթագի բանաձևի հետ կապված վերանայելու է Գերմանիայի հետ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը` ակնարկելով թուրքական ռազմածովային ուժերի համար արտադրվելիք սուզանավերի նախագծից գերմանական ընկերություններից հրաժարվելու մասին: Թուրքական ռազմական նավատորմի կարիքների համար նախատեսված է 2020 թ. ծով իջեցնել այսպես ասած թուրքական տեղական արտադրության առաջին սուզանավը: Այդ ոլորտում լուրջ դերակատարություն ունի գերմանական կողմը, որը մասնակցում է այդ սուզանավերի արտադրության համար անհրաժեշտ կարևորագույն սարքերի ու բաղկամասերի մատակարարմանը` հատկապես շարժիչների հետ կապված:
Հիմա թուրքական կողմն ակնարկում է, որ առանց Գերմանիայի էլ այդ գործը կհաջողվի, սակայն երկար տարիներ մի շարք այլ ռազմաարդյունաբերական ծրագրեր խնդիրների առջև էին կանգնել` Գերմանիայից տրամադրվելիք կարևոր բաղկամասերի ուշացման կամ ձգձգումների պատճառով: Իսկ սուզանավերի այդ արտադրական գործընթացում կարևորագույն դերակատարություն ունի հենց Գերմանիան, որից զրկվելով Թուրքիայի ռազմաարդյունաբերական կարևոր այդ նախագիծը կարող է ձախողվել կամ առնվազն երկար ժամանակով կանգնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: