Սադրանքներ Արցախում
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, առավոտյան ծեծի է ենթարկվել Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
Վերջինս հայտնի է նրանով, որ Արցախում ներկայացնում է Սամվել Բաբայանի շահերը, որը արտահայտվեց ոչ միայն նախորդ խորհրդարանական ընտրություններում (վերջինս հայտարարեց, որ վայելում է Ս. Բաբայանի աջակցությունը), այլ գեներալին Արցախում դիմավորելու նախաձեռնությամբ:
Անկախ պատճառներից՝ Խանումյանին ծեծի ենթարկելն անթույլատրելի էր ու չէր բխում Արցախի իշխանությունների շահերից:
Ցավոք պետք է արձանագրել, որ վերջին օրերին Արցախում սադրանքներ են ի հայտ գալիս՝ մեկ դեպի նախագահական երթերով ու հրաժարականի պահանջներով, մեկ՝ Խանումյանի միջադեպով:
Այս պահին մեզ միայն սա էր պակաս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=613894582120054&id=100004985530872&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել