Շուտով ընտրություններն են մոտենում, իսկ դա նշանակում է, որ քաղաքական դաշտը նոր շունչ է ստանալու, իսկ ամենօրյա լրահոսը բազմապիսի ճառերի, ազգափրիչ կոչերի ու քաղաքական կապիկությունների պակաս չի ունենալու:
Հին ու նոր կառույցները սթափվում են, որովհետև գիտակցում են, որ պայքարը հեշտ չի լինելու:
Ակտիվության նախանշաններ տվող քաղաքական դեմքերից մեկն էլ հենց Փաշինյան Նիկոլն է: Վերջին շրջանում նրա ակտիվությունը, տված հարցազրույցների բովանդակությունը մեղմ ասած հավատ չեն ներշնչում:
Ուշադիր հետևելով վերջինիս գործողություններին, հանգում ես մի փաստի վրա, որ որքան ընտրությունները մոտենում են Նիկոլն այդքան դյուրագրգիռ է դառնում: Գուցե իրականությանն անծանոթ մեկի մոտ Փաշինյանի խոսքերը տպավորիչ լինեն, բայց իրավիճակը սթափ դատող քաղաքացու համար նման գործելաոճն ավելի քան հասկանլի է:
Խոսքը նրա մասին է, որ օրինակ ԱԺ-ում քննրակումների ժամանակ Նիկոլը հնարավոր է պատասխանի, օրինակ Արտաշես Գեղամյանին, ում անգամ իր կուսակիցները կարող է որևէ կերպ չարձագանքեն: Այսինքն ի՞նչ է անում Նիկոլը, պարզապես իշխանության տարբեր օդիոզ դեմքերի մասին հիշատակումներով, փորձում է ցույց տալ, թե նրանց ազդեցության տակ չի գտնվում:
Մարդկային լեզվով ասած, մի քանի հանգած իշխանականի խփելով, ընդիմադիր է փորձում խաղալ, չէ՞ որ առաջիկայում էլեկտորատի խնդիր ունի: Հաճախորդներին հոգեհարազատ գործելաոճ:
Հ.Գ.Բայց այս պատմության մեջ ամենահետաքրքիրը հենց հաճախորդների կռիվն է, Նիկոլն ընդդեմ Գեղամյանի: