168.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել Բունդեսթագում Հայոց ցեղապանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի քայլը բնորոշել է հերթապահ ձևակերպումներով` անվանելով այն «ամոթալի»:

Պաշտոնական Անկարան նշել է, թե իրենք Գերմանիայի Դաշնային խորհրդարանից սովորելու ոչինչ չունեն: Նրանք մեղադրել են գերմանական կողմին 1915 թվականի դեպքերի հարցում կողմնակալ լինելու մեջ: Որպես նման գործելաոճի պատճառ` Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Գերմանիային հակաթուրքականության ու հակաիսլամականության տրամադրվածություն ունենալու մեջ:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել են, թե Բունդեսթագը պատմությունը մեկնաբանել է իր ձևով: Պաշտոնական Անկարայից հայտնել են, որ Գերմանիայում իրենց դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել