Տեղեկատվական հոսքերում լայն տարածում է ստացել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվող համաձայնագրի ստորագրումը, որը հնարավորություն է տալու երկու երկրների քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի այցելել հարևան պետություն:
Վերը նշվածի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Վերջինիս համաձայն Հայաստանի և Իրանի քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
Կարելի է փաստել, որ համաձայնագրի ստորագրումը կխթանի երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար: Սա կարելի է ասել համագործակցության բարձր «լեվել» է: Վերջին շրջանում էապես խորացել են Իրան-Հայաստան հարաբերությունները տարբեր ոլորտներում, որը կարող է իրավիճակ փոխել նաև տարածաշրջանի մասշտաբով: