Tert.am-ը գրում է.

Հունիսին Հայաստանի  և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանալու: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա միայն տեղեկացրեց, որ հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մանրամասները կներկայացվեն հանդիպումից հետո:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել