Tert.am-ը գրում է.
2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց ՀՀ-ում նվազեցնել մեքենաներ հարկման համար սահմանած Ավելացված արժեքի հարկը՝ ի պատասխան ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի այն հայտարարության, որ ԵՏՄ անդամակցությունից հետո 2015-ին 70 մլրդ դրամ մուտք են կորցրել՝ սահմանի հարկումը տեղափոխելու պատճառով: 

«Հանիր ավտոների վրայի ԱԱՀ-ն երրորդ երկրներից ներկրման համար, որ ռուսը գա ստեղից առնի, հո մենակ ասելո՞վ չի: Դրել ես հարկը, սկի 12 մլրդ չես կարում հանես, 10 մլրդ է, էդ էլ չես կարողանալու: Հանի հարկը, փոխանակ ես վազելով գնամ ՌԴ-ից մեքենա բերեմ 1000 դոլար էժան, թող ռուսը գա տանի: Եթե իրա մաքսատուրքն ավելի շատ ա, քան քո մոտ, ինչի՞ չի գա: Ախր տենց եք անում, ժոստկի պահում եք, 32 տոկոս որտե՞ղ մաքսատուրք կա: Ինչի՞ ես խոսեցնում, ինչի՞ ես մատդ մտցնում տոկը խառնում»,-ասաց Այվազյանը:

Ալավերդյանն էլ հակադարձեց. «Մատով քանդում եմ տոկը, դե թողեք մինչև վերջ քանդեմ: Ավտոմեքենաներից հարկեր բյուջե եղել են տարբեր չափերի՝ մինչև 45 մլրդ դրամ եղել է ներմուծվող մեքենաներից: ՀՀ-ում բոլոր շրջանառության հարկ վճարողները վճարել են 11 մլրդ դրամ, պատկերացնո՞ւմ եք: Ոնց որ դեղն ու հացն եք հարկում, այդ եկամտաբեր բիզնեսն էլ պետք է հարկվի, որից բերում էինք 45 մլրդ դրամ»:

Ալավերդյանը հիշեցրեց օգտագործված մեքենաների վրա կիրառվող բնապահպանական վճարների մասին: Վարդան Այվազյանը վիճեց. «Բնապահպանական ես հիշացնում, 10 տոկոս զեղչ տուր, տես ոնց են թազա ավտոմեքենա բերում»:

Արմեն Ալավերդյանին Այվազյանը թույլ չէր տալիս պատասխանեց. «Արդեն չգիտեմ ինչի շուրջ ենք բանավիճում»,-ասաց նա:

Այվազյանը հավելեց՝ «Ես էլ չգիտեմ»: 

Ալավերդյանը շարունակեց. «30 հազար ավտոմեքենայից տասնյակ միլիարդների եկամուտ է ապահովում, երբ մենք չենք հարկում մեքենան, ասում եք՝ ազատենք: Դե եկեք ազատենք դեղն էլ, հացն էլ: ԵՏՄ-ից մարդը էսօր նույն թանկարժեք Range rover բերում է ու հարկ չի վճարում՝ հարկազատման պատճառով, սա արդա՞ր է»:

Այվազյանը ենթադրեց. «Այսինքն, դու մտածում ես, որ ԵՏՄ մտնելը արդար չի՞ եղել, բա դա՛ ես ասում: Ամբողջ Ղազախստանը, Ադրբեջանը, Հայաստանը Վրաստանի ավտոմեքենա են գնում, բայց ասում եք՝ չէ: Մենակ չէ ասելով եք ասում»,- շեշտեց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել