Panorama.am-ը գրում է.

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են  Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների նոր ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ իրականացվելիք ծրագրերի հարցեր: Նշվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ունի առանձնակի կարևորություն այդ ծրագրով նախատեսված միջոցառումների ամբողջական իրականացման հարցում:

Ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի դերի ուժեղացման և մոնիտորինգային կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը: Այս հարցում արձանագրվել է քաղաքացիական հասարակության և անկախ փորձագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Արման Թաթոյանը կարևորել է համատեղ ծրագրեր իրականացումը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական նոր կարգավիճակի առանձնահատկությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել