Սամվել Բաբայանի վերադարձը հայաստանյան իրականություն որոշ շրջանակների միջոցով բավականին լավ գովազդվում է:
Կայքերից մեկին տված հարցազրույցում Սամվել Բաբայանն այսօր ասել է, որ «իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է Ղարաբաղում: Մնացածը ժողովրդի որոշելիքն է»։
Բաբայանի մուտքը, որը նշանավորվեց վերջինիս հարցազրույցով իր մեջ նաև «ռուսական հետք» է պարունակում, միաժամանակ անթաքույց հայտարարվում վերջինիս մտադրության մասին՝ քաղաքական ներգրավվածություն ղարաբաղյան քաղաքական հորձանուտում:
«Այս տարիներին ապրելով արտերկրում` ես բազմաթիվ կապեր և հարաբերություններ եմ հաստատել Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցիկ շրջանակների հետ»,- նշել է ՊԲ նախկին հրամանատարը՝ ակնարկելով, որ աջակցություն ունի նաև ռուսական շրջանակներից:
Իհարկե Բաբայանն այնպիսի ֆիգուր չէ, որ գտնվի Կրեմլի անմիջական ազդեցության գոտում, սակայն նրա հետ «ակտիվ շփումների» համար Կրեմլը բավականին շատ գործիքներ, ծառայություններ ունի, որոնց համար Բաբայանի հետ «աշխատելը» ու Արցախ գործուղելը մանավանադ այս փուլում խիստ կարևոր է:
Հաջորդ տարի Արցախում ընտրություններ են ու դրանում հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն հայաստանյան շրջանակները, այլ ինչպես պարզ է դառնում՝ Ռուսաստանը: