Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ծառայողական մեքենաների թիվը կկրճատվի ավելի քան 700-ով: Այսօր պարզվեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել է հավելյալ 30 ավտոմեքենա:
Որքան էլ քննադատենք, փորձենք հասկանալ, թե որտեղ են մեզ՝ քաղաքացիներիս «քցում», այդուհանդերձ պետության այս քայլը պետք է դրական գնահատել, քանի որ կրճատվում են ոչ միայն մեքենաները, այլև դրանից համար ծախսվող միջոցները՝ սկսած վառելիքից, վերջացրած սպասարկման համար հատկացված գումարներով:

Հայտնի է, որ իրենց սպասարկող փոխադրամիջոցներից չեն զրկվի Ազգային անվտանգության և քննչական մարմինների, ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները: Որոշ դեպքերում, գուցե, իսկապես ծառայողական մեքենան անհրաժեշտություն է, բայց վստահ կարելի է ասել, որ որոշ աշխատողները կարող են շարունակել իրենց աշխատանքը նաև առանց դրանց՝ համալրելով հասարակական տրանսպորտից օգտվողների թիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել