«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
««ՉԻ»–ին դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի քաղաքական ու գիտական կարևոր կենտրոնները դրական են գնահատել ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՍերԺ Սարգսյանի հետ հանդիպման քայլը։
Ինչպես պնդում են մեր աղբյուրները ամերիկացիներն իրենց վերաբերմունքն արտահայտել են նաև ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ՝ ընդգծելով, որ իրաքյան պատերազմի օրերին նախկին նախագահ Քարտերը չգնաց այդ քայլին ու անգամ չցանկացավ հանուն ազգային միասնության լուսանկարվել այն ժամանակվա նախագահ Բուշի հետ, մինչդեռ Հայաստանի առաջին նախագահի քայլը, նրանց գնահատմամբ, պետական լուրջ գործչին վայել արարք էր։
Ամերիկացիները նաև վստահեցրել են, որ այս քայլից հետո Հայաստանի դիրքերը դիվանագիտական ասպարեզում բավական ուժեղացել են, և այդ ամենի արձագանքները կերևան առաջիկայում»,–գրում է թերթը։