1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ից ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն՝ Հայոց Ազգային բանակի ստեղծման մասին: Այսօր բոլորս տոնում ենք հայկական բանակի կազմավորման 21-րդ տարեդարձը: Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ է նշում մեր ժողովուրդը: Շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, այն քաջ մարտիկներին, ովքեր չեն վախենում բանակից, պատրաստ են արյան գնով ծառայել Հայոց բանակում՝ հանուն հայրենիքի: Բանակն այն մեծ դպրոցներից մեկն է, որտեղ ոտք է դնում տղան, դուրս գալիս տղամարդ դարձած: Այսօր տոն է թե՛ զինվորների, թե՛ ծառայածների և թե՛ այն պատանիների համար, ովքեր վաղն են ապահովելու մեր անհոգ քունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/enfiajyan/posts/439948126075370
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել