Elq.am-ը գրում է.
Կոնգրեսում քննարկվում են մի շարք օրինագծեր ԱՄՆ-ում, Եվրոպայում, Կովկասում, այդ թվում` Հայաստանում ռուսական ապատեղեկատվության առաջն առնելու նպատակով: Միացյալ Նահանգները վերջին 25 տարիների ընթացքում երբևէ այնքան հետաքրքրված չի եղել ռուսական քարոզչության դեմ պայքարելու մեջ, որքան այժմ: ԱՄՆ-ի Կոնգրեսում վերջերս ներկայացվել են արտասահմանյան, հիմնականում` Չինաստանի և Ռուսաստանի քարոզչության առաջն առնելու մի շարք օրինագծեր:
«Աթլանթիք Քաունսըլ»-ի վերլուծական կենտրոնից Ալինա Պոլիակովան փորձել է պարզաբանել, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի քարոզչության հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրության աճը: «Նկատվում է, որ թե՛ Ներկայացուցիչների պալատը, թե՛ Սենատը այժմ ավելի լուրջ են մոտենում ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարին։ Այժմ ավելի հստակ են գիտակցում, թե որքան մեծ են Ռուսաստանի կառավարության ջանքերը քաղաքականության վրա ազդեցություն ունենալու մեջ ոչ միայն Կովկասում, այլ նաև` Արևմուտքում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ