Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանը հասկացավ, որ իր դիմաց կանգնած է երեք միլիոն զորք, հայկական մեծ սփյուռք, որն ամեն քայլափոխի պատրաստ է աջակցելու հայրենիքին: Այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Շահումյանի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում զինվորականների ու կամավորականների հետ հանդիպման ժամանակ:

«Ապրիլի 2-ից մինչև վերջին օրերը հայկական երկու պետությունների համար  պատմական փուլ էր: Ադրբեջանը փորձում էր ստուգել Արցախի բանակի  մարտունակության աստիճանը, և նրանք հասկացան, որ ոչ միայն մեր բանակը, այլ նաև ողջ հայ ազգը պատրաստ է պատերազմի: Իհարկե, առաջնագծում հիմնական դերակատարը հայկական բանակն է, բայց այսօր բոլորս ենք բանակային, բոլորս ենք զինվոր»,-Արցախի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասել է ԼՂՀ վարչապետը:

Նրա խոսքով, այս օրերին Մայր Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ կամավորներ են շտապել Արցախի առաջնագիծն ամրացնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել