Իշխանությունների սազանդարներին ամեն անգամ խոսափող տվողները պետք է նախ իրենց հաշիվ տան, թե ի՞նչ հարցի շուրջ ու՞մ են խոսացնում: Հաճախ կարելի է հանդիպել, թե ինչպես է այս կամ այն կարևոր հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնում հերթական իշխանական մոլախոտը: Իշխանության կողքին սերտաճած ցանկացած «հանրային դեմք» վիրուսակիր բացիլ է հասարակության համար, ովքեր հետագայում հայտնվելով դաշտում, կարող են վնասակար լինել շրջապատողների համար:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով հայտնի է, որպես իշխանությունների ծոցից դուրս եկած «մասնագետ», մամուլի ակումբում, անդրադառնալով իրենից ծանր թեմային՝ 1994 թվականին ստորագրված հրադադարի պայմանագրին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողություններին ասել է «Լևոն Տեր-Պետրոսյանը եթե չստորագրեր հրադադարի պայմանագիրը զորքերը գնում էին առաջ, որովհետև ադրբեջանական բանակ գոյություն չուներ: Փախնում էին, բարոյալքված էին, տարածքները ազատ փռված էին»:
Դիվանային զորքերը համալրվում է ևս մեկ իշխանական ջարդած սազանդարով: Մեկը լինի հարցնի՝ դու ինչ գիտես 94 թվականին ով որտե՞ղ է եղել, ինչպիսի՞ն է եղել իրավիճակը, այ անբաշար: Ինչի՞ են ամեն դատարկ դույլից գեղեցիկ հնչյուններ ակնկալում: Ու ամենատհաճն այն է, որ մի քանի լուրջ դեմքով մարդ նստում է դրանց առաջն ու գլուխ տմբտմբացնում: