Artsakhpress.am-ը գրում է.

- Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,

- Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները, - Արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: ԼՂՀ Ազգային ժողովի՝ «Հայրենիք» «Ժողովրդավարություն» «Դաշնակցություն» «Շարժում-88» «Վերածնունդ» խմբակցություններ 19 մայիս, 2016թ. ք. Ստեփանակերտ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել