Elq.am-ը գրում է.
Թուրքիան պատրաստ է ինքնուրույն պայքարել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ Սիրիայում և Իրաքում՝ Քիլիս քաղաքի մշտական ռմբակոծությունների պատճառով, եթե միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ, օգնություն չցուցաբերի: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք կհաղթենք «Իսլամական պետությանը»: Մենք ինքնուրույն կլուծենք այդ խնդիրը, եթե օգնություն չստանանք, որ կանխենք Քիլիսի ուղղությամբ ընթացող հրթիռային հարվածները»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում անցկացված միջազգային հանդիպման ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://elq.am/160428.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել