Ալիևի դեմքի արտահայտությունից պարզ է դառնում, որ հույսը դնելու է կրկին անկանոն կրակոցների վրա: Ալիևը կյանքում նորմալ սեղանի շուրջ հարցել լուծող չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն և նրա անվտանգության երաշխավոր ՀՀ ՊՆ-ն պետք է պատրաստ լինեն ցանկացած ստոր քայլի, քանի որ Իլհամի ձեռագրին բոլորս արդեն ծանոթ ենք:Արցախին վերաբերվող ցանկացած հարցի քննարկման ժամանակ Բակո Սահակյանի ներկայությունը պետք է պարտադիր լինի: Եթե ոչ միակ ներկայացուցիչ, ապա գոնե ներկա երկրների կազմի մեջ: Ցանկացած այլ ֆորմատի հանդիպում, ապրիլից հետո, պետք է մերժվեր՝ առանց Արցախի հանրապետության ներկայության ոչ մի քննարկում կամ հանդիպում:
Եթե միայն Հայաստանի ներկայացուցչի ազդեցությունից Ալիևը այսպիսի տեսք է ընդունել, պատկերացնում եք դիմացը նաև Արցախի ներկայացուցիչ տեսնելուց ինչ կաներ: Ալիևին բացի ռազմի դաշտից ամեն կերպ պետք է նվաստացնել, ցանկացած հանդիպման կամ քննարկման ժամանակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/996402260408510?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1463435118204545
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



