Օրեր առաջ հրեական լոբբինգի ազդեցիկ կառույցներից մեկի` Anti-Defamation League-ի տնօրեն Գրինբլատտը կառույցի պաշտոնական կայքում գրավոր պարզաբանմամբ էր հանդես եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որտեղ ոչ միայն ընդունվում է իրողությունն ու տրվում հստակ գնահատականը, այլ նշվում ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման գործընթացին աջակցության մասին` փաստելով, որ «լռությունն ընտրություն չէ»:
Սա, անխոս, կարևոր քայլ է վերոնշյալ կառույցի կողմից, քանի որ այն բավական ազդեցիկ է ԱՄՆ-ում և նախկինում իր բացասական դերակատարությունն է ունեցել այդ հարցում:
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկն այս առիթով գրել է, որ «փաստորեն Էրդողանի պատվելն էլ գործին օգուտ չտվեց»` հիշեցնելով այս տարվա փետրվարին նախագահական նստավայրում Էրդողանի կողմից հրեական լոբբիստական ազդեցիկ կազմակերպությունների ներկայացուցիչների պատվին կազմակերպված ընդունելությունն ու հյուրասիրությունը: Ավելի ուշ` Էրդողանը ԱՄՆ-ում էր հանդիպել հրեական կառույցների` այդ թվում նաև ADL-ի ներկայացուցիչներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել