Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների շարքում առաջատար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի անդրադառնա ամերիկա-բրիտանական հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Թրամփի կարծիքը հակասում է 2016թ. վերջին ընտրություններից հետո նախագահական պաշտոնը լքող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշմանը:
Ապրիլին բրիտանական իշխանություններին Օբաման զգուշացրել է, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում ԱՄՆ-ի հետ գործարքների հարցում երկիրը կհայտնվի «հերթի ամենավերջում»:
Մինչդեռ Թրամփը բրիտանացի լրագրողի հետ զրույցում նշել է, որ երբ ինքը դառնա նախագահ, Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ հարաբերությունները չեն փոխվի՝ կապված ԵՄ-ից դուրս գալու որոշման հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



