Tert.am-ը գրում է.

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի, իսկ այնուհետև Վանաձորում՝ ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նիստերը, որոնք վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։  Այս մասին տեղեկանում ենք  ԲՀԿ մամուլի ծառայությունից։
 

Շիրակի մարզային կառույցի ակտիվի և Վանաձորի տարածքային խորհրդի հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են նշյալ քաղաքներում սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին առնչվող խնդիրները։ Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե՛ Գյումրիում և թե՛ Վանաձորում ԲՀԿ համամասնական ցուցակը պետք է կազմված լինի գրագետ, բանիմաց, քաղաքի պրոբլեմներին քաջատեղյակ և հեղինակություն վայելող անձանցից։ ԲՀԿ նախագահը նշել է, որ սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու։

Շիրակի և Վանաձորի տարածքային կառույցների ակտիվների հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են նաև ներքաղաքական, սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ։

Տարածքային կառույցների պատասխանատուները ԲՀԿ նախագահին են հանձնել Շիրակի և Լոռու մարզերի հիմնախնդիրներին առնչվող մի շարք առաջարկություններ, որոնք անպայմանորեն բարձրացվելու են պատկան մարմինների առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել