Tert.am–ը գրում է.

«Ալ-Կաիդա» խմբավորման` հինգ տարի առաջ Պակիստանում սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի կրտսեր որդին պատրաստ է զբաղեցնել հոր տեղը` իր հրամանատարության ներքո  միավորելով  ահաբեկչական ցանցի մնացորդները, ներառյալ` Սիրիայում գործող «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը:

 

Նման կարծիք է հրապարակել  СNN հեռուստաընկերությունը` հիմք ընդունելով փորձագետների հետ զրույցներն ու այս շաբաթվա սկզբին «Ալ-Կաիդայի» ներկայիս ղեկավար Այման ազ-Զավահիրիի և բեն Լադենի որդու` Համզայի  տարածած տեսանյութը:


Երկու ահաբեկիչներն էլ հայտարարել էին ահաբեկչական ցանցի «հսկայական բանակ» ստեղծելու մասին, որը «կազատագրի Երուսաղեմը»: «Ճանապարհը դեպի Պաղեստին անցնում է Սիրիայով, որը դարձել է ջիհադի երկիր», - ազ-Զավահիրիի խոսքը մեջբերում է CNN-ը:


Հեռուստաընկերության տվյալներով` Համզա բեն Լադենը, ի տարբերություն մյուս եղբայրների, հոր հետ չի եղել տանը 2011-ին ԱՄՆ-ի իրականացրած արշավի ժամանակ: Նշվում է, որ նրան ուղարկել են ահաբեկչություն սովորելու և հավանաբար, վերջին 5 տարիներին նրան վերապատրաստել են որպես հոր փոխարինող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել