Ո՞ վ է հիմա ճիշտ ասում...
Էրդողանն ու գլխավոր շտաբի պետը միևնույն միջոցառման ժամանակ հակասել են միմյանց: Հակասությունը վերաբերել է Թուրքիայի կողմից «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում ահաբեկչական կառույցի կրած կորուստներին: Այսօր Ստամբուլում անցկացվող Բալկանյան երկրների գլխավոր շտաբերի պետերի համաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հ. Աքարը հայտարարել է, որ մինչև օրս թուրքական բանակի կողմից ԻՊ-ի դեմ գործողությունների հետևանքով Սիրիայում և Իրաքում ոչնչացվել է 300 ահաբեկիչ: Միևնույն համաժողովի ժամանա ունեցած ելույթում Էրդողանն այդ թիվը ուղիղ 10 անգամ մեծացրել է` նշելով 3000 ահաբեկիչների վնասազերծման մասին:
Այ էստեղ են ասել` «Թուրքիան հակասությունների երկիր է»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել