Elq.am-ը գրում է.
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Երիտասարդ ֆրանկոֆոնների ազգային խորհրդարանի հանդիսավոր բացման արարողության ժամանակ։
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳ նախարարի ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի պարոն փոխնախագահ, Վալոնի-Բրյուսելի Դաշնության խորհրդարանի հարգելի պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական հանձնախմբի հարգելի տիկին նախագահ, Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի հարգելի նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Ազգային ժողովին և վերջինիս նախագահ պարոն Գալուստ Սահակյանին, ում ներկայացնում է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Էդուարդ Շարմազանովը՝ այս ծրագրի իրականացումը խրախուսելու համար՝ այդպիսով վերահաստատելով նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական նախաձեռնություններին:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին, վերջինիս գլխավոր քարտուղար պարոն Պասկալ Տեռասին, անձամբ Ձեզ, Վալոնի-Բրյուսելի Դաշնության խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրար` այս երիտասարդական կառույցի ստեղծման գործում հայկական խորհրդարանին աջակցելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ