Artsakhpress.am-ը գրում է.

Քենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել Նայրոբիում ցուցարարներին ցրելու համար, որոնք պահանջում էին Անկախ ընտրական հանձնաժողովի անդամների հրաժարականը:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նայրոբիի կենտրոնում հավաքված ցուցարարները վանկարկում էին «IEBC-ը պետք է հրաժարական տա»: Ակցիայի մասնակիցների թիվը չի հաղորդվում:

Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում Քենիայում երկրորդ նմանատիպ ակցիան է: Ապրիլի վերջին ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ցուցարարները նրան մեղադրում են կողմնակալության մեջ:

Քենիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները կայանալու են 2017թ. օգոստոսի 8-ին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել