ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Հաղթանակի զբոսայգում Մայիսի 9-ի տոնական միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանապարհ չունի անցնելու այն պատգամավորների հետ, որոնք Ազգային ժողովում նախորդ փակ հանդիպումը դարձրել էին չակերտավոր` «փակ»` տեղեկատվական արտահոսք կազմակերպելով:
«Սա՛ է մեր իրականությունը: Կարծում եմ, որ պատգամավորների մեծամասնությունն իրենց պարտականությունները կատարում են: Այն մարդիկ, որոնք որ փորձել են ամբողջությամբ պատմել, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու, ինչի ուղղությամբ համապատասխան աշխատանք տարվում է , բայց մեծամասնությունը՝ ոչ միայն պատգամավորները, մարդիկ, հայ ժողովուրդը ... յուրաքանչյուրի հետ մենք պետք է կարողանանք աշխատել և յուրաքնաչյուրի տեղը գտնենք մեր երկիրը ավելի զարգացած դարձնելու համար »,- ասաց նախարար Օհանյանը:



