Ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների մասին խոսելը նշանակվում է ենթարկվել Ադրբեջանի շանտաժին և գնալ մի տարբերակի, որը Հայաստանի համար շատ ավելի վատն է լինելու՝ քան բոլոր այն տարբերակները, որոնք Հայաստանն ընդունել է նախկինում: Բացի այդ՝ անգամ այդ տարբերակը երբեք և ոչ մի պայմաններում չի երաշխավորելու հետագա խաղաղություն՝ ինչպիսի երաշխիքներ էլ որ տրվեն և ում կողմից էլ որ տրվեն:Եվ այդպիսի տարբերակ լինելու է ԼՂ-ի ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Մնացած բոլոր տարբերակներին Ադրբեջանը դեմ է արտահայտվել, իսկ այնուհետև և ապրիլյան պատերազմն է սանձազերծել:
Բանակցային պրոցեսից նախագահի դուրս գալը միանշանակ ողջունելի քայլ է և միակ ճիշտ հնարավոր տարբերակն առկա իրավիճակում:
Բանակցություններն ինքնանպատակ չեն կարող լինել, իսկ պատերազմի ագրեսիայից հետո դրանց գնալը ոչ միայն անպատվություն և թուլության նշան է, այլև՝ տխմարություն: Այդ տխմարությունը գործելուց մենք առայժմ զերծ ենք մնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել