Եվրամիությունը ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի բարեփոխումներ է պահանջում Թուրքիայից, Էրդողանը լրիվ հակառակն է անում: ԵՄ-ի առաջադրած պայմաններից մեկը Թուրքիայում գործող ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի բարեփոխումներն ու դրա համապատասխանեցումն է ժողովրդավարական չափանիշներին: Այսինքն` «ահաբեկչություն» հասկացության վերասահմանումը, ինչը չի հակասի ժողովրդավարական գործընթացներին: Թուրքիայում այս առումով տեղի է ունենում ամբողջովին հակառակ գործընթացը:
Էրդողանի գործուն ներգործությամբ երկրում «անվտանգայնացման» հարացույցի վերասահմանման բավական սահուն մի գործընթաց սկսվեց: «Ահաբեկչություն» հասկացության սահմանումն ավելի ընդլայնվեց` ներառելով երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներ: Ակնհայտ է, որ Էրդողանի համար թիվ մեկ խնդիրը սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման կամ այլ կերպ ասած` գործուն «երաշխիքների» ստեղծման կենսական պահանջի իրականացումն է, ուստի առաջնայինը հենց «սեքյուրիտիզացիայի» վերասահմանումն ու պարտադրումն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել