Panorama.am-ը գրում է.

Հայաստանում հին սովետական պլանային տնտեսության տրամաբանությամբ է այսօր հաշվարկվում գազի և էլեկտրաէներգիայի սակագինը: «Մեդիա կենտրոն»-ում «Որքանո՞վ կնվազի էլեկտրանէներգիայի սակագինը և ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Այսինքն, էլեկտրաէներգիա սրտադրող և գազ ներմուծող ընկերությունները որքան կարողացան ծախսեր ցույց տալ, այնքան սակագինը կբարձրանա: Այսինքն, շուկայական հարաբերությունները որևէ կերպ չեն ազդում սակագնի վրա»,-ասաց Վ. Խաչատրյանը:

Նրա խոսքով, չնայած որ երկու ընկերություններն էլ համարվում են բնական մենաշնորհներ ունեցողներ, սակայն դա չի նշանակում, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է առաջնորդվի այդ մեթոդոլոգիայով:

«Մի քանի օր առաջ հանձնաժողովը հաստատեց մոտ 20 մլն դրամի ներդրումային ծրագիրը, հիմա գիտե՞ք ինչ կլինի, ՀԷՑ-ը կասի, գիտեք այդ ներդրումները պետք է մենք ներառենք ծախսերի մեջ և դրանից ելնելով, պետք է սակագինը ձևավորվի: Բայց մեզ՝ սպառողներիս, այդ հարցերն ընդհանրապես չպետք է հետաքրքրեն»,-ասաց տնտեսագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել