Անհայտ ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Թուրքիայի Իդլիբ շրջանի սահմանի մոտ գտնվող Սիրիայի փախստականների ալ-Կամունի ճամբարին: Մայիսի 5-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, հայտնում է BBC News-ը:

Ընդդիմության ուժերի տվյալներով` զոհվել է նվազագույնը 30 մարդ, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են: Ընդ որում, այդ թվերը կարող են աճել:

Մայիսի 5-ից Սիրիայում նորացվել է հրադադարի ռեժիմը, որի ազդեցության տակ չեն ընկնում ԴԱԻՇ-ը և «Ջաբհաթ ան-Նուսրա»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել