Պատերազմի «փիլիսոփայությունից»
Պատերազմը լուծու՞մ է արդյոք գլխավոր հարցը՝ կողմերի հաշտեցումը և խաղաղության հաստատումը:
Լուծում է, բայց այն և միայն այն դեպքում, երբ կողմերը պատերազմի արդյունքում այնքան են հյուծվում, ուժասպառ լինում, որ էլ պատերազմը շարունակելու ռեսուրս չեն ունենում:
Այդ դեպքում պատերազմը կարող է դառնալ խնդրի լուծում, իհարկե, այդ լուծումն էլ ժամանակավոր է՝ մի քանի տասնամյակ հետո խնդիրը կրկին կարող է մտնել համակարտող երկրների օրակարգ, եթե դրանք արդեն կուտակած լինեն մարդկային և տեխնիկական ռեսուրսներ:
Այլ դեպքերում, երբ կողմերից մեկն ավելի մեծ ռեսուրսների է տիրապետում և կարող է երկարատև /ամիսներ տևող/ ռազմական գործողությունների մեջ ներքաշվել, պատերազմը խնդրի լուծում չի հանդիսանում: Իսկ եթե պատերազմը չի լուծում գլխավոր խնդիրը, ինչու՞ չօգտագործել այն տեղային մանր-մունր և գլոբալ համագործակցության հետ կապված այլ հարցել լուծելու համար: