Նախօրեին թուրքական խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքն այսօր էլ է շարունակվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորների միջև: Կառավարության կողմից խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում պատգամավորների անձեռնամխելիության վերացման մասին օրենսդրական առաջարկի քննարկումների ժամանակ կրկին բախվել են ԺԴԿ-ի և ԱԶԿ-ի պատգամավորները: Ծեծկռտուքի հետևաքնով հինգ պատգամավոր վիրավորվել է: Գարո Փալյանն էլ է եղել այդ խառնաշփոթում, բարեբախտաբար չի տուժել: Հանձնաժողովի նիստը ծեծկռտուքի պատճառով հետաձգվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել