Նա, ով էսօր հացադուլ է անում` պահանջելով ԿԸՀ-ին չեղյալ համարել Սերժ Սարգսյանի առաջադրումը նախկինում արված ընտրակեղծիքների, ընտրակաշառքների և չգիտեմ էլ ինչերի համար, ինչո՞ւ է նոր «արթնանում»: Թող շուտ այդ հարցերը բարձրացներ, շուտ հացադուլ աներ, եսիմ էլ ինչ աներ, բայց էսօր հանդիպեր ընտրողների հետ ու ներկայացներ իր ծրագրերը:
Նա, ով հայտարարում է իր քարոզարշավի ավարտի մասին անհավասար պայմանների և չգիտեմ էլ ինչերի պատճառով, կարո՞ղ ա երեկ չգիտեր՝ այսօր ինչ ա լինելու, որ նոր ա որոշում քարոզարշավը չսկսած դադարեցնել:
Նա, ով գնում, միանում է հացադուլ անող թեկնածուին, իր քարոզարշավն անելու ու ընտրողներին իր ծրագրերը ներկայացնելու փոխարեն:
Նա, ով անգամ սեփական դաշինքին չի կարողանում «համոզել», որ իրեն սատարեն, եթե իրենց մյուս լիդերը չի առաջադրվել, ի՞նչ հույս ունի մեր ձայները ստանալու:
Նա, ով հայտարարում է, որ 80%-ից ավելի ձայներ է ստանալու, որ նախկին նախագահներն իր մոտ խորհրդականներ են աշխատում, չի՞ գիտակցում իր ասածի անլրջության չէ, աբսուրդի աստիճանը:
Մի խոսքով, եթե էդքան ազգի մասին մտածում էին, թող առաջադրվելու փոխարեն այդ ութ միլիոն դրամներով մի կարգին բան անեին երկրի համար:
Հասկանում եմ, անգամ այդ դեպքում քննադատողներ կլինեին, բայց մի՞թե ազգանվեր գործերն արվում են միայն լավ գնահատականի համար:
Ինչևէ, ՄԵՅՄՈՒՆԱՐՇԱՎԸ սկսված է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել