chernobil1.thumbElq.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետներից մեկի` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցը: Հազարավոր մարդիկ մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, այդ թվում նաև՝ Հայաստանի քաղաքացիներ:

Աշխատանքներին մասնակցած մեր ավելի քան 3000 քաղաքացիներից,  ցավոք,  400-ից ավելին հետագայում մահացան ճառագայթահարման հետևանքով, իսկ շուրջ 2000-ը մինչ օրս գտնվում են մասնագիտացված բժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ:  Այդ մարդիկ մեր  մշտական ուշադրության ու հոգատարության կարիքն ունեն, և մենք գիտակցում ենք մեր պարտքն ու պատասխանատվությունը նրանց նկատմամբ: Կառավարությունն անում է և կանի հնարավորը «չեռնոբիլցիների» առողջապահական և սոցիալական խնդիրները լուծելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել