էս օրերին անընդհատ խոսվում էր զինվոր ծնած ու դաստիարակած հայ մայրերի մասին: Միքայել սրբազանը հերթական հոգեհանգստի ժամանակ ասաց, որ այդ մայրերի ձեռքերն էլ չէ, ոտքերն է պետք համբուրել... Հիրավի:

Հիմա ուզում եմ մի-երկու բառ ասել ազգիս տղամարդկանց մասին: Խաղաղության օրերին սիրում ենք բողոքել «էս տղամարդկանցից»: Կատակով կամ լուրջ:

Զգացիք չէ՞, կանա՛յք, ի՛նչ տղամարդիկ ունենք: Մինչև ուղնուծուծը պատվով, արժանապատվությամբ լի:

Էն որ իրենց համար մայրերը, քույրերն ու կանայք նույնքան սուրբ են, որքան որ իրենց պահած հայրենիքը: Ու ենթադրում եմ, որ հայրենիք ասելով՝ նրանք նաև մեզ նկատի ունեն:

Եւ ուրեմն 21-րդ դար, հավասարություն, ֆեմինիզմ, լո-լո-մոլո, դրանք բոլորը էս պատերազմի հետ եկան մեզ կպան ու էլի ջարդվեցին:

Պարզվեց, որ բոլորն իրենց տեղում են (չնայած արդեն հասկանում եմ, որ կանայք պիտի սկսեն զենք բռնել սովորել: Քանզի մենք փոքր ածու ենք, քչություն ենք անում)

Կենացի նման ստացվեց, հետևաբար մի հատ էլ «տուշ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել