Ամեն ինչից խոսեցին մաս մաս, բայց ամբողջական ոչ ոք չներկայացրեց, թե իրականում ինչ տեղի ունեցավ, ինչպես, ինչ պիտի տեղի ունենար և ինչի համար: Խոսեցին բլիցկրիգի մասին, նավթի գների ու բանակի: Հիմա պատկերն ամբողջացնեմ: Դուք չեք պատկերացնի ինչ հրեշավոր պլան ուներ Ադրբեջանը, ինչպես փորձեց իրագործել, ինչի համար և ինչ տեղի ունեցավ: Ադրբեջանի պլանը կարճ ժամկետում Արցախը վերցնելն էր,իսկ դրա համար պետք էր արագ մխրճվեին հյուսիսից և հարավից և արդեն լայն ճակատով կենտրոնով հարձակվեին մինչև Սյունիք, իսկ արդեն գրաված հյուսիսից և հարավից ահագին կհեշտացնեին մշակված պլանը: Ինչու որոշեցին հիմա,շատերն են ասում, որ նավթի գների անկման ,Ադրբեջանի տնտեսական ճգնաժամի,օվշորային սկանդալի հետ կապված Ալիևը որոշեց շեղել հանրության ուշադրությունը: Այստեղ կա ճշմարտության չափաբաժին բայց ամբողջական չէ: Ըստ իս նման ճգնաժամային, ռեյտինգի անկման շրջանում Ալիևը փորձեց գնալ խոշոր ավանտյուրայի՝ Արցախը գրավելով հերոսանալու հույսով ամբողջ փորձեց կրկնել Պուտինի հաջողության փորձը,երբ ժողովուրդը հայտնվելով էյֆորիայի մեջ, արդեն մեծ նշանակություն չեն տա տնտեսական ճգնաժամին նրա ռեյտինգը հասցնելով աննախադեպ ցուցանիշի: Սակայն...
Փառք մեր հերոսներին: Այսպիսի ծրագիր կանգնեցնելուց հետո, վերջին երկու օրերին վիրտուալ տիրույթում մեզ մոտ կարծես պարտվողական հոգեբանության մթնոլորտ ձևավորվի: Տեսաք 4 օրում ինչպես միասնական դարձանք պատերազմում, ինձ թվում է սա կարող է նախադեպ հանդիսանալ հետագայում քաղաքական ու տնտեսական կոնսոլիդացիայի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել