Այլընտրանքային ԲՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը սատարելու է իշխանական ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանին: Գրեթե ողջ տարվա ընթացքում ԲՀԿ-ն ու իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «մեծ պատերազմի» էին պատրաստվում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ, ժողովրդի մեջ ընդդիմության կերպար պատկերանում, խոսում հակաժողովրդական, կոռուպցիոն իշխանության մասին... Հետո ձեռքերը լվացին, ետ քաշվեցին՝ թե թեկնածու չենք առաջադրում, ուրիշ թեկնածուի չենք պաշտպանում: Հիմա ԲՀԿ-ական քաղաքապետը պաշտոնապես է հայտարարում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ինչը հայաստանյան իշխանական համակարգի բարքերի տեսակետից խիստ օրինաչափ է: Օրինաչափ կլինի նաեւ, եթե վաղը-մյուս օրը այլ ԲՀԿ-ականներ՝ պաշտոնյա, թե անպաշտոն, պաշտոնապես, թե ստվերային եղանակով, պաշտպանեն ՀՀԿ-ական թեկնածուին...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/398160276945224
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել