News-book.am-ը գրում է.
Հրադադարի ռեժիմ սահմանված չէ. կա պայմանավորվածություններ՝ հրադադար պահպանելու վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով NewsBook-ի հարցին՝ թե արդյո՞ք երկուստեք պայամավորվածություն է ձեռք բերվել հրադադար հաստատելու վերջաբերյալ:
Մեր հաջորդ հարցին՝ սահմանին կրակոցները շարունակվո՞ւմ են, Տոնոյանն՝ ի պատասխան նշեց, որ կրակոցները պարբերակար կրկնվում են: Նա տեղեկացրեց, որ այս պահին հակառակորդի ձեռքում հայկական որևէ հենակետ չկա: Տեղեկացնենք, որ Դավիթ Թոնոյանն ու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ԱԺ-ում են՝ մասնակցելու ԼՂՀ-ի սահմանին վերջին օրերին տիրող իրադարձություններին նվիրված քննարկմանը:
Նյութի աղբյուր՝ http://news-book.am/?p=79664%2Fays+pahin+hakarakordi+dzerqum+haykakanvoreve+henaket+chka+davit+tonoyan&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել