ՄԵԾ խուճապ թշնամու ճամբարում
Բաքուն Հեքմեթ Հաջիևի բերանով ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը:
Նախ և առաջ, Ադրբեջանը ոչ թե պատրաստ պետք է լիներ, այլ պարտավոր պետք է լիներ հարգել իր իսկ կողմից աղաչանքի, պաղատանքի արդյունք՝ 1994թ. մայիսի 5-ի զինադադարի համաձայնագիրը:
Երկրորդ հերթին՝ Ադրբեջանի նախագահը և ոչ միայն նախագահը, այլ պաշտոնյաներ նաև անգամ տխրահռչակ Բյուլբյուլօղլին, ով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն է, հայտարարում էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն և եթե Հայերը չեն ցանկանում սեփական կամքով դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ապա իրենք պատերազմով հարցը կլուծեն»:
Այդ հայտարարություններից հետո հուժկու ապտակներ ստանալուն, պես տեղեկատվական խառնաշփոթ առաջացնող հայտարարություն է արվում Ալիևի և ԱԳՆ-ի կողմից, թե Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն դադարեցնել կրակը: Սա ցինիզմի դրսևորում է, ու լկտի տեղեկատվական բլեֆ, ինչը իհարկե չստացվեց:
Մեր բանակը և հայկական կողմերը իրենց հստակ պատասխանը տալիս են այս կենդանակերպին ու իր խաժամուժին: Այժմ պետք է կոնկրետ հստակ ու հասցեական դիրքորոշումներ արտահայտի միջազգային հանրությունը: Քանզի այդ ուղտը կարող է նաև ձեր դռանը չոքել, դա չի կարելի մոռանալ: Պետական մակարդակով ահաբեկչին չի կարելի զիջել: