Ադրբեջանի ռազմական կորուստների զրոները դոլարային դրսևորմամբ գնալով աճ է գրանցում: Վիքիպեդիայում զետեղած տվյալների համաձայն Ադրբեջանն ունի 26 հատ Ми-24 և 24 հատ Ми-35М ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև 244 հատ Т-72, տանկ, որից 48 հատը՝ Т-72АГ. Այս երկու օրերի ընթացքում դրսևորած անուղեղ քայլերի արդյունքում ադրբեջանական կողմը կորցրել է 14 տանկ, 2 ուղղաթիռ: Այսինքն 26 Ми-24 ուղղաթիռներից մնաց 24-ը, 244 տանկից մնաց 230-ը: Ու սա ընդամենը երկու օրվա ընթացքում:
Հաշվի առնելով, որ մեկ տանկի շուկայական արժեքը 1 միլիոն 400 հազար դոլլար է, իսկ Ми-24 ուղղաթիռի արժեքը 12 միլիոն դոլլար այսինքն՝ պարզ թվաբանական հաշվարկը ցույց է տալիս, որ 14 տանկի կորուստը գումարային դրսևորմամբ կազմում է 19 միլիոն 600 հազար դոլար, իսկ ուղղաթիռները՝ 24 միլիոն դոլար, միասին վերցրած կազմում է 43 միլիոն 600 հազար դոլար:
Իսկ եթե հաշվենք զրահամեքենաների և այլ զենք-զինամթերքի կորուստները, ինչպես նաև մեկ զինվորի վրա ունեցած ծախսերը, այդ թվում և հատուկջոկատայիններինը, ապա աստղաբաշխական թվեր են ստացվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1161829093857529?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1459694324079119
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել