Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության մասին պայմանագրի գաղափարը, որն այսօր առաջ է քաշվել Երեւանում՝ ամենաբարձր մակարդակով, ամենաիրատեսական եւ ռացիոնալ քայն է, որը դե ֆակտո հարաբերություններին կհաղորդի դե յուրե բնույթ... Ու պահն էլ ճիշտ է ընտրված՝ ցույց տալ թե ադրբեջանական, թե միջազգային հանրությանը, որ ցանկացած ռազմական գործողության դեպքում իրավական հարաբերությունները Հայաստանի եւ Արցախի միջեւ ավելի ու ավելի են սերտանալու՝ ընդհուպ մինչեւ ճանաչում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել