Մինչ Էրդողանն այցելում է ԱՄՆ, և այդ այցի գլխավոր ինտրիգը Օբամա-Էրդողան հանդիպում լինել-չլինելու հարցն է, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը սկսում է Թուրքիայի հարավային շրջաններից քաղաքացիականների տարհանումը: ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը հանձնարարել է Թուրքիայի մի շարք շրջաններից սկսել ամերիկյան զինվորական անձնակազմերի ընտանիքների տարհանումը՝ անվտանգության ռիսկերի մեծացման պատճառով: Նախատեսվում է արդեն վաղվանից սկսել Ադանայի, Իզմիրի ու Մուղլայի ամերիկյան ստորաբաժանումների զինվորականների ընտանիքների տարհանումը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը զգուծացրել է իր քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ հատկապես Թուրքիայի հարավային շրջաններ այցելություններից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: