Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներիս համար Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն առանձնահատուկ նշանակություն ունի:
Սա պահ է ապաշխարհության և սեփական ինքնության հետ առերեսվելու ու շիտակ խոսելու համար:
Պահ է, երբ դու գնահատում ես կյանքը և քո կյանքում առկա մարդկանց: Մարդիկ, ովքեր քեզ համար արդեն դարձել կամ դեռ կդառնան հարազատ:
Եվ, եթե կան մարդիկ, ում համար այդպես չէ, ապա այս օրը հրաշալի հնարավորություն է կյանքի ուղին դարձնելու հենց այդպիսին:
Առհասարակ, քրիստոնեությունը սեր է, սեր` դեպի բարին, դեպի լուսավորը, դեպի մարդը:
Մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում անցնում է փորձությունների անդադար ընթացքի միջով, սակայն անհերքելի է, որ Աստված մեզ երբեք չի ուղարկում փորձություններ, որոնք մենք անկարող լինենք անցնելու, ավելին՝ յուրաքանչյուր հաղթահարված արգելք մարդուն դարձնում է ավելի ուժեղ և թող տարօրինակ չթվա՝ ավելի բարի, քանզի ուժեղ մարդն է կարողանում լինել բարի, ուժեղն է կարողանում ներել և սիրել:
Եղե’ք ուժեղ և երբեք մի’ հանձնվեք:
Քրիստոս հարյավ ի մեռելոց...